Ֆրանկոֆոնիա

(ֆր.՝ La Francophonie), միջազգային կազմակերպություն, ֆրանսախոս երկրների համագործակցություն։ Միավորում է 56 անդամների, որոնք պետություններ են կամ պետությունների մասեր։ Կան նաև 14 դիտորդ անդամներ։ Երկրում ֆրանսերեն լեզվին տիրապետելու մակարդակը և Ֆրանսիայի հետ ձևավորված մշակութային կապերը կազմակերպությանն անդամագրվելու նախապայման չեն հանդիսանում: Այժմյան կարգավիճակով Ֆրանկոֆոնիան գործում է 1970 թվականից։ Կազմակերպության կարգախոսն է «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն» (ֆր.՝ «égalité, complémentarité, solidarité»):


Оставьте комментарий