Ճամբարային գործունեություն

 Դասարանի 26 աշակերտներին բաժանեցին 90 խնձոր: Աղջիկներից յուրաքանչյուրին տվեցին 4 խնձոր, իսկ յուրաքանչյուր տղային՝ 3 խնձոր: Քանի՞ տղա կա դասարանում: 2. Եղբայրը քրոջն ասաց. <<Եթե ես ապրեմ իմ ապրածի կեսը, էլի երրորդ մասը և չորրորդ մասը, ապա կդառնամ 50 տարեկան>>: Քանի՞ տարեկան է եղբայրը:  3. Գնացքը 800մ երկարությամբ թունելն անցնում է 40 վ-ում, իսկ սյան կողքով՝ … More Ճամբարային գործունեություն

Կենսաբանություն Նախագիծ 14․04․2020

Սպիտակագլուխ ծովարծիվը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է, որը բնակվում է Հյուսիսային Ամերիկայի տարացքում: Լինելով մայրցամաքի օրնիտոֆաունայի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը, այս թռչունը քարարծվի հետ միասին էական դեր են խաղում տարածաշրջանի երկրների մշակույթների և սովորությունների մեջ։    

Կենսաբանություն 28․02․2020

Հիդրա, աղեխորշավորների տիպի հիդրոզոաների դասի անողնաշարավոր կենդանի։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 1-1, 5 սմ։ Ապրում է քաղցրահամ ջրերում։ Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք։ Հիդրաներն օժտված են վերականգնման ռեգեներացիայի օգնությամբ։

Ծաղկավոր բույսեր

Սերմավոր բույսեր և նրանց  կառուցվածքը Ծաղկավոր բույսերը, բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։  Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։

Մամուռներ

Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են: Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ: Հայտնի է մամուռների 27.000, ՀՀ-ում՝ 430 տեսակ: Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են: Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն:

Մերկասերմերի կառուցվածքը

Մերկասերմերը բացառապես ցամաքային հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ են: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, տերևներ: Բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են՝ ծառեր, հազվադեպ թփեր: Փշատերև պույսեր են՝ եղևնին,սոճին,կվենին,մայրին, գիհին,նոճին: Մերկասերմ բույսերի բնափայտը թանկարժեք հումք է արդյունաբերության տարբեր բնագավարնների համար: Եղևնուց փայտից թուղթ են ստանում, սոճուց՝ շինանյութ: Սոճիներեը … More Մերկասերմերի կառուցվածքը

Կենսաբամություն 08․11․2019

Ջրիմուռների կառուցվածքը Ջրիմուռներ ստորակարգ, ավտոտրոֆ սննդառություն, քլորոֆիլ պարունակող բույսերի էկոլոգիական խումբ են, որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում, որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։ Ջրիմուռները հարմարված են ցամաքային կյանքին, հանդիպում են հողում, ծառերի կեղևի վրա։ Ջրիմուռները, որպես էկոլոգիական խումբ համախմբված են ըստ իրենց ապրելակերպի։ Օգտվել եմ՝ Վիկիպեդիայից