Ճամբարային գործունեություն

 Դասարանի 26 աշակերտներին բաժանեցին 90 խնձոր: Աղջիկներից յուրաքանչյուրին տվեցին 4 խնձոր, իսկ յուրաքանչյուր տղային՝ 3 խնձոր: Քանի՞ տղա կա դասարանում: 2. Եղբայրը քրոջն ասաց. <<Եթե ես ապրեմ իմ ապրածի կեսը, էլի երրորդ մասը և չորրորդ մասը, ապա կդառնամ 50 տարեկան>>: Քանի՞ տարեկան է եղբայրը:  3. Գնացքը 800մ երկարությամբ թունելն անցնում է 40 վ-ում, իսկ սյան կողքով՝ … More Ճամբարային գործունեություն

Լոռի բերդ․ Ամփոփում

Լոռի Բերդ միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։1065 թվականին Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Բ-ն (1049 — 1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով … More Լոռի բերդ․ Ամփոփում

Գյումրիի մասին

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև ՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118, 6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, … More Գյումրիի մասին

Ֆրանկոֆոնիա

(ֆր.՝ La Francophonie), միջազգային կազմակերպություն, ֆրանսախոս երկրների համագործակցություն։ Միավորում է 56 անդամների, որոնք պետություններ են կամ պետությունների մասեր։ Կան նաև 14 դիտորդ անդամներ։ Երկրում ֆրանսերեն լեզվին տիրապետելու մակարդակը և Ֆրանսիայի հետ ձևավորված մշակութային կապերը կազմակերպությանն անդամագրվելու նախապայման չեն հանդիսանում: Այժմյան կարգավիճակով Ֆրանկոֆոնիան գործում է 1970 թվականից։ Կազմակերպության կարգախոսն է «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն» (ֆր.՝ «égalité, complémentarité, solidarité»):

Տրնդեզի Մասին

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ … More Տրնդեզի Մասին

Բարեկանդանի խաղերը

Տոնի տարածված խաղերից էր ճլորթին կամ ճոճախաղը։ Այն կազմակերպվում էր բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմերում։ Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին աղջիկ ու տղա էր կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվեր: Տարոնում … More Բարեկանդանի խաղերը

Բարեկենդան

Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, … More Բարեկենդան

Հայկական Գորգ

Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի … More Հայկական Գորգ