Աղն ու հացը

urlԶատկական սեղանի վրա աղ ու հացի առկայությունը հատուկ խորհուրդ է ունեցել: Բանն այն է, որ Մեծ պասը, որ քառասուն օր տևելու պատճառով կոչվել է քառասնորդական, ժամանակին կոչվել է նաև Աղացք կամ Աղուհացից պաս՝ կապված այն բանի հետ, որ աղ ու հաց էին ուտում պասի որոշ օրերին և կամ ծոմը՝ աղ ու հացով լուծում: Բացի այդ, աղն ու հացը այն մթերքներն են, որոնց վերագրվել են հատուկ զորություններ, որոնք Զատկի խորհուրդը իրականացնելու միջոցներին հոգեհարազատ են: Աղին  հայերը վերագրել են քաջքերից, չար ոգիներից պաշտպանելու զորություն և դրա հետ կապված շատ գործողություններ են կատարել:
Հացն էլ աղի նման ունեցել է այդ զորությունները, սակայն դրան գումարվել են  զորավոր այլ հատկություններ ևս ու այն հասել է ընդհուպ սրբության աստիճանի: Այո, հացը սրբություն է թե՛ ամենօրյա գործածության մեջ, թե՛ տոնական սեղաններին ու հատկապես զատկական սեղանին, ուր այն հանդես է գալիս եռակի ձևով ու խորհրդով. ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, սովորական, ամենօրյա հացի տեսքով (լավաշ, տոնիկ, բոքոն, ճաթ, մատնաքաշ), որ ներկայացնում է հացը իր բոլոր զորություններով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որ կապվում է գարնան խորհրդի (բաղարջ, ժինգյալով հաց) հետ: Չմոռանանք նաև, որ հացը որպես Քրիստոսի հետ Ս. Հաղորդության միջոց, նշխարի տեսքով իր սկզբնավորումն է ստացել Զատկի այն խորհրդավոր ընթրիքից, որի մասնակիցներն էին Քրիստոսն ու իր տասներկու առաքյալները:

Աղբյուրը՝ Ռուդիկ Հարոյան «Զատիկ»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանավոր պատմիր տեքստը:

2. Օգտվելով համացանցից և գրքերից կամ հարցազրույց վերցնելով մեծերից՝ գրի՛ր, թե ինչ ասացվածքներ, առածներ, զրույցներ, ավանդույթներ կան աղի ու հացի հետ կապված:

Բերան կա հաց չկա,հաց կա բերեն չկա:
Որտեղ հաց էնտէղ կաց,որտեղ գինի էնտէղ քնի:

Աստվածը հաց կտեսնի երազում,ծարավը ջուր:

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:

Աշխատանքը սև է, հացը`սպիտակ:

Ավելի լավ է հացը ջրով, քան կարկանդակը՝ դժբախտությունով:


Оставьте комментарий