Պաուլո Կոելյո «Խոսեի սանդալները» վերլուծույուն

Խոսեի սանդալների պատմվածքում կա մի տղա, որը կորցրել էր իր ծնողներին, նա չէր զգացել իր մոր ջերմությունը  և  սերը, ապրում էր չար  և ժլատ մորաքրոջ հետ, դասարանցիները վատ էին վերաբերվում նրան: Չար մորաքույրը ամեն ինչ անում էր, որպեսզի բոլորը երես թեքեին նրանից, տղան դպրոց էր հաճախում պատոռոտված հագուստով: Այս մանուկը բոլոր ցավերը իր մեջ էր պահում, ցույց չէր տալիս, լալիս էր մի անկյունում, այդպես  էր նա հանգստանում: Սուրբ ծննդյան նախորեին աստվածն իրեն նվիրեց խաղալիքներ:

Ինձ թվում է մորաքույրը շատ վատ վարվեց երեխայի հետ:
Իսկ երեխան շատ խիզախ գտնվեց, անգամ այսքան դժվարությունների միջով անցնելիս նա մնաց մի բարի մանուկ: Իմ կարծիքով մորաքրոջ լացը ներելի է, որովհետև  նա հասկացավ իր բոլոր սխալները: Այս պատմվածքը շատ բաներ է սովորեցնում, հատկապես այն թե ինչպիսի երեխաներ են լինում այս կյանքում:


Оставьте комментарий