Մաթեմատիկա 06․04․2021

1.Վարպետը և աշակերտը, միասին աշխատելով, պատը կարող են շարել 12 օրում: Հայտնի է, որ վարպետն աշակերտից 2 անգամ ավելի արագ է աշխատում: Քանի՞ օրում նրանք կշարեն պատը, եթե սկզբում 3 օր աշխատի միայն աշակերտը, իսկ մնացած մասն ավարտեն միասին:

Վարպետ-2 Օր

Աշակերտ-8 Օր

2.Գոռը ծնվել է հուլիսի 11-ին, ընդ որում՝ այդ տարվա հուլիս ամիսն ուներ 5 հինգշաբթի և 4 ուրբաթ: Շաբաթվա ո՞ր օրն է ծնվել Գոռը:

Պատ․՝ Կիրակի

3. Գտե՛ք 1000-ից փոքր բոլոր այն բնական թվերի քանակը, որոնք գրվում են 0 և 1 թվանշաններով:
Պատ,՝ 10, 100, 1000

4. Երկու գնացք շարժվում են միմյանց ընդառաջ, առաջինը 36 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 48 կմ/ժ: Առաջին գնացքը սյան մոտով անցավ 20 վայրկյանում: Առաջին գնացքում նստած ուղևորի մոտով երկրորդ գնացքն անցավ 6 վայրկյանում: Քանի՞ մետր են առաջին և երկրորդ գնացքների երկարությունները:

Պատ․՝ 1000

5.Նկարում պատկերված սարքը հավասարակշռված է։ Հորիզոնական ձողերի և ուղղաձիգ լարերի կշիռը կարելի է անտեսել։ Մարմինների ընդհանուր զանգվածը 112 գրամ է։ Որքա՞ն է աստղի զանգվածը։

Պատ․՝ (Աստղ)=O զանգվածի

6. Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ և, լինելով միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր ավտոմեքենա է տեղափոխել լաստանավը։

Պատ․՝ 14 փոքր մեքենա

7. Պղնձից, ցինկից և նիկելից կազմված համաձուլվածքում այդ մետաղների զանգվածները հարաբերում են, ինչպես 10:3:5: Քանի՞ գրամ է այդ համաձուլվածքի այն կտորը, որը պարունակում է 7 գ ցինկ:

Պատ․՝ 42

8.Այսօր կիրակի է: Գոռն սկսում է կարդալ 290 էջանոց գիրքը: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերի, երբ նա կարդում է 25 էջ: Քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը:

Պատ․՝ 10 օր

9. Շրջանաձև գրված են 21 թվեր: Գտե՛ք այդ թվերի գումարը, եթե ցանկացած թվից՝ հաշված ժամացույցի սլաքի ուղղությամբ, առաջին, չորրորդ, հինգերորդ և ութերորդ թվերի գումարը 0 է:

Պատ․՝ 60

10. Իրար հաջորդող երեք կենտ թվերի գումարը 39 է: Գտե՛ք այդ թվերը:

n+n+2+n+4=39

3n=39-6

3n=33

n=11

11.Արան 10 րոպեում հավաքում է 40 սունկ, իսկ նրա ընկերը իրենից 2 անգամ արագ է հավաքում: Նրանք միասին որքա՞ն ժամանակում կհավաքեն  60 սունկ:

Պատ․՝5 րոպե

12.Սամվելը մտապահեց մի թիվ: Այդ թիվը կրկնապատկեց, հետո հանեց 100 և գումարեց 4: Արդյունքը  բաժանելով 4-ի՝ ստացավ 76: Գտե՛ք սկզբնական թիվը:

Պատ․՝ 200

13.Միջին դպրոցի սովորողներից միայն 66-ն են դիմակ կրում: Քանի՞ սովորող դիմակ չի կրում, եթե դիմակ կրողները կազմում են Միջին դպրոցի սովորողների 12%-ը:

Պատ․՝ 72


14. Մառան իր մտապահած թիվը կրկնապատկեց, և արդյունքը գրեց թղթի վրա: Հայելային արտացոլմամբ նա տեսավ 811 թիվը: Մառան ի՞նչ թիվ էր մտապահել: 

15. 1, 2, 3, 4, 5, թվանշանները, մեկ անգամ օգտագործելով, կազմի՛ր այնպիսի երկնիշ և եռանիշ թվեր, որ եռանիշ թիվն առանց մնացորդի բաժանվի երկնիշ թվի վրա:

16. Երկու թվերի գումարը 385 է: Այդ թվերից մեկը վերջանում է զրո թվանշանով, եթե ջնջենք այդ զրոն, կստանանք առաջին թիվը: Գտե՛ք այդ թվերը:

17. Խնձորի պարունակության 70%-ը ջուր է: Չորացնելու արդյունքում խնձորը կորցրեց իր քաշի 60%-ը: Չորացրած խնձորի քանի՞ տոկոսն է կազմում ջուրը:


Оставьте комментарий