Պատմություն 24․11․2020

Նապոլեոն Բոնապարտ

1.Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:

1804: Նապալեոն Բոնապարտը դարձավ Ֆրանսիայի կայսր։

1802-1805: Նապալեոն Բոնապարտը եղել էր Իտալիայի նախագահը, այնուհետև այդ պաշտոնը հանձնեց եղբորը

1807: Ֆրիդլանդում տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնը ջախջախում է Ռուսաստանին և ստիպում նրանց կնքել Տիլզիտի պայմանագիրը և միանալ մայրցամաքային բլոկադային։

1812: Ֆրանսիան արդեն ուներ ավելի քան 134 դեպարտմենտ։

1812: Նկատելով, որ Ռուսաստանը գաղտնի առևտուր է անում Անգլիայի հետ՝ խախտելով պայմանագիրը, նա կազմակերպում է արշավանք դեպի Ռուսաստան, հասնում մինչև Մոսկվա, հաղթում Բորոդինոյի ճակաամարտում և մտնում Մոսկվա։Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:

2.Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:

1814 թվականին Բոնապարտը աքսորվել է Էլբա կղզի, բայց 1815 թվականին նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը: Վաթերլոոյի պարտությունից հետո Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է եղել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ. Հեղինե կղզի, որտեղ և 1821թ.-ի մայիսի 5-ին վախճանվել է: 1840թ. նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Հաշմանդամների տանը:

3.Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:

Ւմ կարծիքով Նապոլեոնը այդքանել չգնահատեց Ռուսական բանակը, նա մտածում էր, որ եթե ռուսաստանը կռվում է Պերսիայի և Թուրքիայի հետ Ֆրանսիան հեշտությամբ կհաղթի ռուսաստանը։

4․Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

Ես Եվրոպայի միակ միապետն եմ, ով ստացել է այդ տիտղոսը ոչ թե եպիսկոպոսների խղճուկ հավաքածուից, այլ Ֆրանսիայի ողջ ժողովրդից:


Ժողովուրդը, որ չի ցանկանում կերակրել իր բանակին, շուտով ստիպված կլինի կերակրել ուրիշի բանակի:


Պետական գործիչի մոտ սիրտը պետք է լինի գլխում:


Մի վատ զորահրամանատարն ավելի լավն է, քան երկու լավը:


Կա երկու լծակ, որոնց օգնությամբ կարելի է կառավարել մարդկանց՝ վախը և անձնական շահը:


Սվիններով կարելի անել ամեն-ամեն ինչ. դրանց վրա միայն չի կարելի նստել:


Оставьте комментарий