Գործնական քերականություն

1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ում անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ (զինվորը) գիշերը գնացքով է գնալու ու (Ընգերոջն) էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ (Ընկերը) անտառում արջ է տեսել, իսկ (Եղբայրը) չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ Գիտնականը  իրեղեն ապացույցներ են պետք, ()  իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ  իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ (Օգնականը) իզուր ժամանակ չկորցնի, (Եղբայրը) գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

2.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ում անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ` Տղայի հայրը նրանով է պարծենում: Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ (Ընկերը) վախենում է օձի լեզվից, մինչդեռ (Տղան) գիտի, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:

Աղջիկը զարմացած նայեց տատին, (Տատը) (աղջկան) այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Աղջիկը զարմացած նայեց տատին, (աղջիկը) (տատիկին) այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Ծերունին տղայի կողքին (ծերունին) մանկությունն էր հիշում:

Ծերունին տղայի կողքին (տղայի) մանկությունն էր հիշում:

Գայլն իրեն համոզում էր, որ (գայլը) չի վախենում շներից:

Գայլն իրեն համոզում էր, որ (ընկերը) չի վախենում շներից:

Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:

Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում: — Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը (Եղբորը) էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Երկիրը (Արևի) շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:

Մայրս ասում էր, որ (Հայրիկը) երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն (Եղբորից) բացի բոլորին վստահում է:

Այդ մարդն (ընգերոջից) բացի բոլորին վստահում է:

Կետադրե՛լ տեքստը.

Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ոչ Կաքավաբերդը ոչ նրա քարափը։

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից համարյա թե կռացել հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ մելամաղձոտ ու հուսահատ ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում երևում էին պարիսպները մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին մագաղաթյա մատենագրին եղեգնյա գրչով, նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։


Оставьте комментарий