Մայիս 5

  1. Տեքստը կարդա և լրացրու բաց թողնված տառերը, կրկնակ բաղաձայնները և երկհնչյունները:

Կարլուխան

Կարլուխան փոքրիկ ագռավ է: Ապրում է բակում: Այստեղ ինչ նա  ուզում, անում է: Իսկ ամենից շատ ուզում է թաքցնել: Թաքցնում է` ինչ կտուցն է ընկնում: Կեղև լինի` կեղևը կթաքցնի, երշիկի կլեպ` կլեպը, քարի կտոր` քարի կտորը: Թաքցնում է հետևյալ կերպ: Քայլում ու չորս բոլորն է նայում և հենց որ մեկուսի մի տեղ նկատեց, քիթն անմիջապես խոսում է այնտեղ: Թաքցնում է ու խոտով ծածկում: Շրջվում է. ոչ ոք չտեսա՞վ, և շարունակում է քայլել: Գուցե էլի ինչ-որ թաքցնելու բան գտնի:

Մի անգամ կոճակ էր թաքցրել: Խցկել էր ամենախիտ խոտերի մեջ: Այստեղ աճում էին երիցուկներ, զանգակներ, տարբեր հասկեր ու ավելներ: Սկսեց կոճակը խոտով ծածկել: Թեքեց հասկը, բայց այն նորից ուղղվեց: Ավելը թեքեց, դա ևս ուղղվեց: Երիցուկը պա.կեցրեց, երիցուկը  բարձրացավ: Ջանաց-ջանաց, թաքցրեց-թաքցրեց, բայց կոճակը բաց մնաց: Ահա, բոլորի աչքի առա. Է: Առաջին իսկ կաչաղակը կգողանա:

Կարլուխան կորցրեց գլուխը: Զարմանքից նույնիսկ կռկռաց: Վերցրեց կոճակն ու գնաց ուրիշ տեղ թաքցնելու:

Մտցրեց խոտերի մեջ, թեքեց մի հասկ, բայց այն ուղղվեց: Զանգակն իջեցրեց, բայց դա էլ բարձրացավ:

Իսկ մոտակա թփուտներում արդեն աղմկում են կաչաղակները, ինչպես լուցկու հատիկները` տուփի մեջ: Ուր որ է՝ կտեսնեն կոճակը: Կարլուխան արագ մտցրեց այն աղվեսի տակ: Վազեց տաշեղ բերեց, անցքը փակեց: Մամուռ պոկոտեց, լցրեց բոլոր ճեղքերը: Կողքից քար հանեց: Եվ ապահովության համար ինքն էլ նստեց աղյուսի վրա:

Իսկ անպատկառ կաչաղակները միևնույն է, կչկչում են: Հավանաբար ինչ-որ բան են մտմտում:

Կարլուխան բարկանում է: Երիցուկ քաղեց, թաթով սեղմեց, կտուցով թերթիկներն է փետրում` այս ու այն կողմ թռցնելով: Կողքից ինձ թվում է, թե նա երիցուկով գուշակություն է անում. կգողանան-չեն գողանա, կգողանան-չեն գողանա:

Այնուամենիվնիվ կաչաղակները գողացան Կարլուխայի կոճակը:

2. Թվարկիր դեպքերի հաջորդականությունը:

Օրինակ` Կարլուխան ապրում էր բակում:

Նա սիրում էր ամեն ինչ թաքցնել:Որովհետև վախենում էր,որ իր իրեիը կգողանան:

3. Բնութագրիր Կարլուխային:

Կարլուխան փոքրիկ ագռավ է: Ապրում է բակում: Այստեղ ինչ նա  ուզում, անում է: Իսկ ամենից շատ ուզում է թաքցնել: Թաքցնում է` ինչ կտուցն է ընկնում: Կեղև լինի` կեղևը կթաքցնի, երշիկի կլեպ` կլեպը, քարի կտոր` քարի կտորը: Թաքցնում է հետևյալ կերպ: Քայլում ու չորս բոլորն է նայում և հենց որ մեկուսի մի տեղ նկատեց, քիթն անմիջապես խոսում է այնտեղ: Թաքցնում է ու խոտով ծածկում: Շրջվում է. ոչ ոք չտեսա՞վ, և շարունակում է քայլել: Գուցե էլի ինչ-որ թաքցնելու բան գտնի

4.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Ծանոթ-անծանոթ, հայտնի-անհայտ, համեղ-անհամ, երջանիկ-դժբաղտ, լավատես, ծեր-երիտասարդ, տխուր-ուրախ:

5.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ ծեր-ալևոր, ճամփորդել-զբոսաշրջել, պատրաստել-կառուցել, կրկին-նորից:

6. Կազմիր բառեր հերտևյալ արմատներով՝

ուղի-ուղևոր, ուղեբեռ
ուղիղ- ուղղել, ուղղակի


Оставьте комментарий