Թեսթ 20
Վախթանգ Անանյան
Քարակոփ կածան
Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե¬րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա¬ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ սկյուռներն էին դատարկել, կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ¬ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո¬ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց¬նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե¬ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի¬քից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
առաջին երբեմնի
բարձրացա մարդուց
2. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:
Նշանակում է մենակ տնտեսություն վարող

3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:
Խիտ,թանձր
4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
ա/գարաժ-ավտոտնակ
բ/դաչա-հանգստի տուն
գ/մայկա-վերնաշապիկ
դ/սումկա-պայուսակ
5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.
ա/ շատ քաղցր
բ/ շատ թանկ
(գ շատ էժան)
դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ
Ջուր ձնհալ
ընկույզ հողակտոր

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:
Աչք խավար
ականջ խորհրդավոր
8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:
Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:
Հետքեր,երևում էին
————————————————————
9. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն:
․․․ Պատկերաց¬նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե¬ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․
10. Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:
Վերևի խորշում խոտ է դրել,որ հավաքել է ժայ¬ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.
ա/որսը հաջող չէր
բ/վայրի պտուղներ գտնելը
(գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը)
դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը
12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:
Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո¬ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։
13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:
Մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:
Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ¬ռերի արանքներից։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:
Որսորդի հայտնագործությունը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s