Ապրիլի 20

Գեղեցիկ, հասկանալով կարդալ, կատարել առաջադրանքները:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:Բանաստեղծությունը ամպրոպի մասին է:Երբ ամպրոպից հետո կակաչը ավելի կարմիր է լինում,շուշանը ավելի ճերմակ,մեղրածաղիկը ավելի դեղին,սարերը ավելի բարձր,ձորերը ավելի խորը,տափաստաները ավելի արձակ,ծառերը ավելի խոնարհ,արևը ավելի բարի,աշխարը և դու ավելի հասկանալի են լինում:

 

 

 

  1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք:ճերմակ շուշան կանաչ խոտ,կարմիր կակաչ,դեղին մեղրածաղիկ,բարձր սար,խոր ձորեր,արձակ տափաստաններ,խոնարհ ծառեր,բարի արև:
  2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:Ամպրոպից հետո,ավելի:Դրանք բանաստեղծությանը նոր երանգ ու հանգ են հաղորդում:
  3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

 

  1. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:Ուզում է ասել,որ ամեն վատ բանից հետո,միշտ էլ նոր լույս է բացվում:
  2. Նկարիր այս բանաստեղծությունը պատկերող նկարը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s