Թեստ 8

Կամակոր  թագավորը

 

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

 

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին

կարճ

թախտին

մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կար անող

 

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

(դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ)

 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ                             թագավոր

գ/ թագավոր

դ/ ոչինչ

 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Երկրի                         գոյական

երկար                                                              ածական

դերձակ                                                            գոյական

ասում է                                                           բայ

 

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

անմիջապես

իրեն

 

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ,որ  թագավորը  հիմար է:

 

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում:

բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

/ սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

 

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Որովհետև թագավորը շատ կամակոր էր:

 

11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը փեշի տակ մի ճիպոտ է թաքցնում,որով հարվածում է թագավորի ոտքերին:

 

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

 

 

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Չաղ-չաղ թագավորին

 

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Կկտրեի ոտքերը:

 

15.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Հնարամիտ դերձակը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s