Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու;

 Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված. հիմնավորիր պատասխանդ:Նկարագրված է աշնան եղանակ,երբ տերևները խշշում են,օրերը ցրտել են և դրսում տխուր եղանակ է:
  2. Առանձնացրու /գույնով կամ շեղատառով/ բնության պատկերները:

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

3)Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները՝

Մշուշների շղարշի տակՄառախուղի քողի տակից աշնան տերևների խշշոցն է լսվում:

Ամպը լեզուն կուլ է տվելԱմպը կորցրել է խոսելու ունակությունը:

  1. Ի՞նչ գույներ կօգտագործելս այս բանաստեղծությունը նկարազարդելիս:Ես կնակարազարդեի դեղին,կարմիր,սպիտակ գույներով:
  2. Նկարիր բանաստեղծության էջը:

Լրացուցիչ`

Ընտրել ևս 1-2 բանաստեղծություն, տեղադրել բլոգներում, կատարել առաջադրանքները:

ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն — առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s